Zark Foundation

Անի Մելյան

Անի Մելյան

Պարուհի

Ծնվել է 1990թ․ սեպտեմբերի 11-ին, Երևանում: 1997-2007թթ սովորել է Երևանի թիվ 160 միջնակարգ դպրոցում: 1995-2001թթ հաճախել է Էրեբունի համայնքի մշակույթի կենտրոնի պարարվեստի ստուդիա, որի հետ 2001թ․ մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու պատանեկան պարային փառատոնի: 2007-11թթ սովորել է «Արաբեսկ » դասական պարի ստուդիայում: 2007թ. ավարտել է Հայաստանի պարի պետական անսամբլի ստուդիան: 2011թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը, 2014թ․՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2012թ․ ընդունվել է աշխատանքի «Բարեկամություն» պետական անսամբլ որպես պարուհի: 2013թ․ անսամբլի հետ մեկնել է հյուրախաղերի Սանկտ Պետերբուրգ, Բելոռուս, 2014թ.՝ Ֆրանսիա: Նույն թվականին հյուրախաղերով հանդես է եկել Իսրայելում՝ Հայաստանի մշակույթի օրերեի շրջանակներում, իսկ Թբիլիսի քաղաքում մասնակցել է Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված համերգին: Մենապարերով հանդես է եկել Սայաթ-Նովայի «Աշխարհումս», Ա․Խաչատրյանի «Ուզունդարա», Տ․Մանսուրյանի «Մեղեդի», ժողովրդական «Գյումրվա շորոր» և այլ պարային համարներում, Գ․Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Ա.Բորոդինի «Պոլովեցյան պարեր», Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ռ.Դավթյանի, Գ.Եղիազարյանի, Է.Բաղդասարյանի «Մարո», Ա.Խաչատրյանի «Շամիրամի տեսիլքը», Կոմիտասի, Ա.Հովհաննեսի, Յ.Բախի «Արշիլ Գորկի» մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումներում: 2017թ. հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում, ապա՝ Չինաստանի Դոնղուան քաղաքում: 2019թ. մասնակցել է Պեկին քաղաքում տեղի ունեցող «Ասիական քաղաքակրթության ֆորում» գալա-համերգին, իսկ 2022թ․՝ «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին: Նույն թվականին Ֆրանսիայում մասնակցել է «Բարեկամություն» անսամբլի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական տարվա եզրափակիչ երկու գալա-համերգներին: 2017թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: