Ծնվել է 1988թ․ հունիսի 7-ին, Երևանում: Քանդակագործ Դավիթ Մինասյանի կինն է: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1999-2002թթ սովորել է Հայաստանի «Բարեկամություն» անսամբլին կից ստուդիայում: 2005-10թթ ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետում՝ բալետմայստեր, ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կուրսում: 2012թ․ ավարտել է նույն մասնագիրության մագիստրատուրան: 2004թ-ից աշխատում է «Բարեկամություն» անսամբլում նախ որպես պարուհի, այնուհետև՝ մենապարուհի: 2019թ-ից հանդիսանում է համույթի պարուսույցը: Իրականացրել է մի շարք հեղինակային բեմադրություններ, որոնցից մեկը ընդգրկված է անսամբլի խաղացանկում: Անսամբլի կազմում ներկայացրել է հայկական մշակույթը կառավարական և պետական մի շարք միջոցառումների ժամանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄԷ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ֆրանսիայում, Իսրայելում, Լիբանանում, Իրանում և այլուր: 2014-20թթ դասախոսել է ԵԹԿՊԻ-ի «Բեմական շարժման և մեներգի» ամբիոնում: 2011թ․ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2019թ․՝ Երևանի քաղաքապետարանի պատվոգրի: