Zark Foundation

Անի Ռուբենյան

Անի Ռուբենյան

Շվիահար

Ծնվել է 2000թ. հուլիսի 28-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում: 2010-15թթ սովորել է ՀՀ Աշտարակ քաղաքի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնում: 2018թ. ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի շվիի և բլուլի բաժինները: Դարձել է բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների ոսկե մեդալակիր: 2018-22թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ ավանդական երգեցողության կատարողական արվեստի ամբիոնի շվիի բաժնում: Համերգներով հանդես է եկել Եվրոպայի մի շարք երկրներում: 2017թ. և 2022թ. հանդես է եկել մենահամերգով: 2016-22թթ նվագել է «Նարեկացի» կենտրոնի «Նարեկացի» նվագախմբում: 2022թ-ից աշխատում է Աշտարակի Ա.Այվազյանի անվան երաժշտական դպրոցում և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես շվիահար: 2022թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երգեցողության կատարողական արվեստի ամբիոնի բլուլի բաժնի մագիստրատուրա: