Ծնվել է 1989թ. հունվարի 16-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Յ.Լեպսիուսի անվան դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական բաժնում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում: 2010-12թթ մագիստրոսի կոչում է ստացել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի տեսության և պատմության ամբիոնում: 2008թ-ից աշխատում է Երևանի Ա.Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում` որպես դերասանուհի: Հանդես է եկել նաև անտերպրիզաներով տարբեր թատրոններում: Խաղացած ներկայացումներն են` Ա.Այվազյանի «Դեկորներ» (Կին), Սարտրի «Դռնփակ» (Ինես), Ռ.Կունի «Սիրահարված տաքսիստը» (Մերի), «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (Ռ.Բրեդբերի) և այլն: Նկարահանվել է «Որբեր», «Աննա», «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներում, «Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում: