Ծնվել է 1982թ. ապրիլի 8-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: Նույն թվականից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մենակատար: 1997թ. մասնակցել է «Ամադեուս» պարային մրցույթին, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Մ.Մավիսակալյանի, Լ.Ճգնավորյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» (Սուրբ Հռիփսիմե), Ա.Խաչատրյանի «Հավերժություն» (2-րդ ջութակ), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ», Ց.Պունիի «Կորսար» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2004թ. տեղափոխվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաք, որտեղ շարունակել է պարային գործունեությունը, դասավանդել է մի շարք բալետային ակադեմիաներում` աշխատելով տարբեր բալետմայստերների և արտիստների հետ: Ելույթներ է ունեցել նաև Սիդնեյի հայ համայնքում: Որպես մենակատար հանդես է եկել Սիդնեյի Երիտասարդական բալետում` պարելով Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» և այլ բալետներում: