Zark Foundation

Անտոն Աուշտրյան

Անտոն Աուշտրյան

Բանաստեղծ, թարգմանիչ

11 ապրիլ, 1897 - 9 հուլիս, 1936

Ծնվել է Վրաստանի Քութայիս քաղաքի Չխարի գյուղում։ Անդրկովկասում խորհրդային կարգերի հաղթանակից հետո կուսակցական ղեկավար պաշտոններ է վարել Խորհրդային Հայաստանի Ալավերդու ու Սիսիանի և Խորհրդային Վրաստանի Ախալքալաքի շրջաններում։ Հայերենից վրացերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի «Աբա-Լալա Մահարի» պոեմից որոշ հատվածներ։ Վրացերենից հայերեն է թարգմանել Վաժա Փշավելայի «Արծիվ» և Իոսիբ Գրիշաշվիլիի մի շարք բանաստեղծություններ, հատվածներ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորից»։ Նրա թարգմանությամբ 1925թ. Երևանում լույս է տեսել «Վրաց գրականությունը հայերեն» ժողովածուն։ Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1923թ.) և այլ գործեր: Վրացերենից թարգմանել է Մ.Ջավախիշվիլու «Անմեղ Աբդուլը» (1928թ.), Կ.Լորդկիպանիձեի «Լուսանկարիչը» (1929թ.) պատմվածքները: 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: Մահացել է Թիֆլիսում: