Արշավիր Ղազարյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կաղզվանի մարզի Կաղզվան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղում, ապա 1931թ. ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1921թ.: Եղել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթի, «Կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիրը, ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ, Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) և Հայպետհրատի տնօրենը, «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակից, 1947թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: Թարգմանություններ է կատարել ռուսերենից՝ Ա.Կորնեյչուկի «Ռազմաճակատ» (պիես, 1943թ.), Սերվանտեսի «Դոն Կիխոտ» (1950թ., հ.1-2), Ի.Էրենբուրգի «Փոթորիկ» (վեպ, 1951թ., համահեղինակ՝ Մխիթար Դավթյան), «Իններորդ ալիք» (վեպ, 1955թ., համահեղինակ՝ Տիգրան Հախումյան), Վ.Լացիսի «Փոթորիկ» (մաս երկրորդ, 1952թ.), «Դեպի նոր ափ» (վեպ, 1954թ.), Ի.Պոպովի «Ընտանիք» (պիես, 1952թ.), Ն.Նոսովի «Վիտյա Մալեևը դպրոցում և տանը» (1953թ.), Վ.Գրոսմանի «Հանուն արդար գործի» (վեպ, 1958թ.), Գ.Նիկոլաևայի «Ճակատամարտ ճանապարհին» (վեպ, 1961թ.), Ի.Իլֆի և Ե.Պետրովի «Տասներկու աթոռ: Ոսկե հորթը» (1962թ.), «Միհարկանի Ամերիկան» (1964թ., համահեղինակ՝ Լ.Ղազարյան) և այլն: Մահացել է Երևանում: