Zark Foundation

Աշխեն Արաքսյան

Աշխեն Արաքսյան

Դերասանուհի

28 դեկտեմբեր, 1875 - 16 փետրվար, 1945

Աշխեն Քալանթարյան
Ծնվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունն սկսել է 1896թ., Թիֆլիսում։ 1928թ-ից եղել է Լենինականի (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական) թատրոնի դերասանուհի։ Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Խախո), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Շողակաթ), Ա.Օստրովսկու «Անտառ» (Գուրմիժսկայա), «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա), Ա.Աֆինոգենովի «Ահ» (Կլարա) և այլն։ 1934թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Լենինականում: