Zark Foundation

Աշոտ Ալեքսանյան

Աշոտ Ալեքսանյան

Ճարտարապետ

Ծնվել է 1934թ. մարտի 20-ին, Երևանում: 1957թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1958թ-ից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում: 1971-79թթ եղել է գլխավոր ճարտարագետը, 1980-88թթ` գլխավոր ճարտարապետը, 1991թ-ից` ճարտարապետների արվեստանոցի ղեկավարը, 1988-91թթ` ՀԽՍՀ ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեի նախագահը, միաժամանակ` ՀԽՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համալիրը (1970թ.), Մ.Մաշտոցի պողոտայի տրանսպորտային հանգույցը (1975թ.), «Դվին» հյուրանոցը (1978թ., Հայաստանի Պետական մրցանակ` 1979թ.), Հերոսների ծառուղին և Անհայտ զինվորի գերեզմանը «Հաղթանակ» զբոսայգում (1985թ.), կայարանամերձ հրապարակի վերակառուցումն ու կառուցապատումը (գլխավոր ճարտարապետ, հեղինակային խմբի հետ), «Հյուսիսային ճառագայթ» բնակելի թաղամասը (2001թ.), Ռազմական ինստիտուտի համալիրը (1996-2004թթ), շենքեր` Էջմիածնի խճուղու վրա (1962թ.), Դիլիջանում (1968թ.), Ծաղկաձորում (1975-78թթ, 1986թ.), Գյումրիում (1991թ.): Եղել է Երևանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից: 1981թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: