Ծնվել է 1960թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: 1967-77թթ սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, 1978-84թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում: Ավարտելուց հետո Երևանի տարբեր թատրոններում աշխատել է որպես նկարիչ-բեմադրիչ, իրականացրել բազմաթիվ թատերական նախագծեր: Զբաղվել է նաև ինտերիերի և էքստերիերի դիզայնով, գրաֆիկական դիզայնով: 1990-ական թվականներին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, այնուհետև հաստատվել է Մոսկվայում և շարունակել ստեղծագործական գործունեությունը, եղել ռուսական ցանցային և գովազդային գործակալությունների ստեղծագործական տնօրեն: «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցի համար ստեղծել է քանդակներ և կտավներ: Ստեղծագործություններից գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: Իրականացրել է տարբեր քանդակագործական նախագծեր: Նրա ստեղծած Գևորգ Էմինի հուշարձանը 2010թ. տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում, Առնո Բաբաջանյանի հուշատախտակը՝ Երևանի Մաշտոցի պողոտայում: Նկարիչների միջազգային միության ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: