Ծնվել է 1952թ. հունիսի 1-ին, Երևանում։ 1959-69թթ սովորել է Երևանի Ս.Ալավերդյանի անվան թիվ 97 դպրոցում, 1963-68թթ՝ Երևանի Ա.Տիգրանյանիանվան երաժշտական դպրոցում, 1969-73թթ՝ Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում (այժմ՝ Ա.Բաբաջանյանի անվան), 1973-78թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսորներ Է.Միրզոյանի (ստեղծագործություն), Ա.Տերտերյանի (գործիքավորում), Գ.Չեբոտարյանի (պոլիֆոնիա) դասարաններում։ 1980թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր՝ նախապատվություն տալով մեծակտավ ժանրերին։ Սկզբնական շրջանում զբաղվել է մանկավարժությամբ՝ դասավանդելով գյուղական դպրոցներում: 1993-2004թթ աշխատել է Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1994-2000թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի «Շարական» անսամբլի տնօրենը, 1998-2002թթ՝ ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ, 2002թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խորհրդական, երաշժտական խմբագիր։ Հեղինակել է «Կապույտ հավերժություն» սիմֆոնիա-կանտատը մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար (1970թ.), «Մագնիֆիկատ» 3 մեներգիչների, երգչախմբի ևնվագախմբի համար (1982թ.), «Ռեքվիեմ» 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին և զոհերի հիշատակին (1984թ.), «Հայկ և Բել» օրատորիան 5 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի (ոչ ավանդական կազմի) համար (1986թ.), «Երգ կռունկի մասին» կանտատը երգչախմբի և նվագախմբի համար (1977թ.), «Շիրազի հիշատակին» կանտատը տենորի, երգչախմբի և նվագախմբի համար (1985թ.), «Ներբող Հայաստանին» 4 մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար (1990թ.), «Պոեմ» բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար (1995թ.), «Շուշիի վերադարձը» կանտատը մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, նվիրված Շուշիի ազատագրման 10-ամյակին (2002թ.) վոկալ սիմֆոնիկ ստեղծագործությունները, «Սպիտակ» սիմֆոնիան՝ նվիրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին, մենակատար ալտի, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, արևելյան (ժողովրդական) գործիքների նվագախմբի և մնջախաղի թատրոնի համար (1989-2008թթ), «Մոնթե» սիմֆոնիան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար (1994թ.), «2 կոնցերտ» ալտի և նվագախմբի համար (1974թ., 1981թ.), «Սիրիուս» կոնցերտ-ֆանտազիան 2 թավջութակի և նվագախմբի համար (1995թ.), «Պարետային ժամ... Ցուրտ ու մութ օրեր...» պոեմը սիմֆոնիկ նվագախմբի համար (1992թ.), «Վարիացիաներ» Ա.Խաչատրյանի թեմայով՝ թավջութակի և նվագախմբի համար (1995թ.), «Էլեգիա և պար» ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար (2008թ.), «Կրկնակի կոնցերտ» գալարափողի և ֆագոտի համար (2009թ.) սիմֆոնիկ ստեղծագործությունները, մի շարք կամերային գործեր, «Օսոն» (4 մաս), «Հայրեններ», «Ափսոսանք», «Ցնորք ծաղիկ», վոկալ շարքեր և ռոմանսներ դաշնամուրի նվագակցությամբ։ Հանդիսանում է Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության հիմնադիրներից (1990-95թթ՝ երաժշտական բաժնի վարիչ)` կազմակերպելով 2 փառատոներ (1991թ., 1992թ.)։ 2001թ. կազմակելպել է Հ.Մեսիայանիանվան փողհարների մրցույթ, 2002թ.՝ Հայ երաժշտության փառատոն: 1978թ. Մոսկվայում արժանացել է Համամիութենական մրցույթի, 1985թ.՝ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկրի կոչումների, 1983թ., 1993թ. և 1997թ. դարձել Հանրապետական մրցույթների դափնեկիր: