Ծնվել է 1954թ. մարտի 5-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ՝ Արմավիր): 1973թ. ավարտել է Երևանի դեկորատիվ-կիրառական արվեստի ուսումնարանը: Երկու տարի սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում, որից հետո՝ 1977թ. տեղափոխվել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): 1978-81թթ եղել է տեղի Ի.Ռեպինի անվան քանդակագործության, նկարչության և ճարտարապետության ինստիտուտի ազատ ունկնդիր: 1999թ-ից «Պետերբուրգի Գեղանկարիչ» թերթի համահեղինակն ու գլխավոր խմբագիրն է: 1981թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Ռուսաստանում, Հայաստանու, Շվեդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանու, Լիտվայում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում (1991թ., 1995թ., 2002-05թթ, 2009թ., 2010թ., 2012թ., 2014թ.), Մոսկվայում (2006թ.), Նիդերլանդներում (2011թ.), Երևանում (2014թ.): 1992թ-ից Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության, 2002թ-ից՝ վարչության, 1998թ-ից՝ Ռումինիայի նկարիչների միության անդամ է: Աշխատանքները գտնվում են Սբ. Էջմիածնի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի և Բուխարեստի հայկական առաքելական եկեղեցիներում, Հայաստանի, Դանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: