Ծնվել է 1961թ. հունիսի 1-ին, Երևանում: 1980-86թթ սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1989թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործություններից են՝ «Երկվորյակ», «Դատարկության անատոմիա», «Հիշողության կորուստ N2», «Կասկած և համոզմունք N1», «Կասկած և համոզմունք N2», «Կասկած և համոզմունք N4» և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (2011թ., «Cite International des arts»), Երևանում (2017թ. «Ժամանակակից քանդակը Կարապի լճում»): Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների Երևանում: