Zark Foundation

Աշոտ Մամաջանյան

Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

26 մայիս, 1908 - 15 ապրիլ, 1994

Ծնվել է Բաթումում: 1932թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, որտեղ աշակերտել է Հակոբ Կոջոյանին: Ստեղծագործել է հաստոցային գեղանկարչության բնագավառում: Գործերից են` «Հին Երևանը» (1932-40թթ, գունավոր լինոփորագրություն), «Վարդան Մամիկոնյան» (1943թ., վիմագրություն), «Երևան-էրեբունի» (1968թ., մենատիպ), «Իմ Հայաստանը» (1970-80թթ, գունավոր օֆորտ, աքվատինտա), «Սասունցի Դավիթ» (1973-75թթ, օֆորտ), «Բյուրական» (1988թ., օֆորտ, նկարաշարեր) և այլն: Հեղինակել է նաև գրքերի ձևավորումներ («Սասունցի Դավիթ», ռուսերեն, 1939թ.), նկարազարդումներ (Շեքսպիրի «Լիր արքա», 1975թ., «Ռիչարդ Երրորդ», 1977թ., երկուսն էլ` օֆորտ, աքվատինտա) և մատենանիշեր (Բ.Ժամագործյանի հետ, 1975թ., օֆորտ, Ն.Մամաջանյանի հետ, 1975թ., օֆորտ): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1942թ., 1961թ., 1980թ., 1988թ.): 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: