Zark Foundation

Աշոտ Մուրադյան

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Ծնվել է 1963թ. մարտի 27-ին, Երևանում: Լուսանկարչական գործունեությունը սկսել է 1980-ական թվականների կեսերին: Կարճ ժամանակահատված աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում: 1990թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո բաժինը: 1990-ական թվականներին լուսանկարչություն է դասավանդել Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում: Հետագայում հիմնել է «Կոլլաժ» հրատարակչությունը: 1980-ականներից թղթակցել է Հայաստանյան տարբեր պարբերականներին և թերթերին: Նրա աշխատանքներն առանձնանում են ծանրակշիռ սիմվոլիզմով, ձգտում են դեպի ցայտուն արտաքին էֆեկտներ: Հայաստանի անկախացումից հետո զբաղվել է վավերագրական աշխատանքներով՝ ներկայացնելով ղարաբաղյան պատերազմը ներկայացնող լուսանկարների շարքը, որը 2016թ. հրատարակվել է «Ճանապարհ դեպի հաղթանակ» խորագրով ֆոտոգրքում: Ֆոտոգրքերից են՝ «Արմենիա», «Սյունիք», «Տավուշը», «Ճանապարհ դեպի հաղթանակ», «Արցախ»: Մասնակցել է «Շուշիից Շուշի» խորագիրը կրող ցուցահանդեսին: