Zark Foundation

Աշոտ Ներսիսյան

Աշոտ Ներսիսյան

Դերասան

4 հոկտեմբեր, 1904 - 21 մայիս, 1984

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի), որտեղ ստացել է նախնական կրթությունը: 1920-ականների սկզբերին խաղացել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1924թ. մեկնել է Մոսկվա և սովորել Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիայում: 1928-46թթ եղել է Լենինականի և Բաքվի հայկական թատրոնների, 1945-84թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Սովորել է նաև Մոսկվայի ԳԻՏԻՍ-ի ռեժիսորական ֆակուլտետում: Խաղացել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Գզիր), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սուրեն), Ռ.Սիմոնովի «Ռուսական հարց» (Հարրի), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Միլովզորով), «Ամպրոպ» (Տիխոն), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Մարկիզ), Կ.Տրենյովի «Լյուբով Յարովայա» (Պիկալով) և այլն: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են` «Ոսկե ցլիկ», «Սերոբի ծառը», «Խոշոր շահում», «Սիրտն է երգում», «Ում է ժպտում ճակատագիրը», «Ինչու է աղմկում գետը», «Մարդն Օլիմպոսից», «Հարսնացուն հյուսիսից», «Ձորի Միրոն», «Ճերմակ անուրջներ» և այլն: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: