Zark Foundation

Աշոտ Ջազոյան

Աշոտ Ջազոյան

Լրագրող, ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1954թ. փետրվարի 11-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, քաղաքագիտության ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ։ 1980-83թթ ընտրվել է Երևանի համալսարանի երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ, Երևանի Մյասնիկյանի շրջկոմի կոմսոմոլի քարտուղար։ 1986-90թթ ղեկավարել է Հայաստանի Կենտկոմի մշակույթի բաժնի արվեստի ճյուղը, միաժամանակ եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության (Երևան) տնօրենի տեղակալը, 1991-96թթ՝ Ռուսաստանի Արմենպրեսի սեփական թղթակիցը, Հայաստանի հեռուստատեսության մոսկովյան թղթակցային կետի վարիչը, 1996թ-ից՝ քարտուղարը, 1998թ-ից՝ Լրագրողների միության միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։ 1998թ-ից ղեկավարում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի միջազգային կուրսը։ 2001թ-ից նրա նախաձեռնությամբ ստեղծված «Եվրասիա-Մեդիա» փորձագիտական-վերլուծական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրենն է։ 2002թ-ից հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի վարչության համահիմնադիրն ու համանախագահն է։ 2008թ. ընտրվել է Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար։ 2008թ-ից միաժամանակ Մ.Լոմոնոսովի անվան բարձրագույն դպրոցի հեռուստատեսության ֆակուլտետի դեկանի տեղակալն է։ Նաև Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի նախագահն է։ 1983-85թթ եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի մի շարք ամանորյա ծրագրերի և հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ստեղծել է նաև գեղարվեստական ֆիլմեր։ Նրա ֆիլմերը միջազգային փառատոներում և մրցույթներում արժանացել են մրցանակների։ Ռեժիսորի «Սիրով Էրմիտաժ» վավերագրական ֆիլմը Յալթայում՝ «Միասին» 16-րդ միջազգային հեռուստա-կինոհամաժողովի շրջանակում, «Գաղափարի թարմության և փայլուն ռեժիսորական աշխատանքի համար» արժանացել է ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդական վեհաժողովի հատուկ պարգևին: Նկարահանած ֆիլմերից են՝ «Երևանը հրավիրում է հյուրերին» (1992թ.), «Մեկը միլիոնից» (1994թ.), «36 մարտիկներ» (2006թ.), «Ռուսաստանն այսօր» (2008թ.), «Նկարիչ» (2010թ.), «Դմիտրի Սիրոտկին։ Հեռակա խոստովանություն» (2011թ.), «Օրբելիների կոդը» (2012թ.), «Ռուսաստան։ Պոզիտիվ» (2012թ.), «Սիրով Էրմիտաժ» (2015թ.)։ 2013թ. արժանացել է Ռուսաստանի հայերի միության «Արծաթե Խաչ» շքանշանի, 2015թ.՝ ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանի, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: