Zark Foundation

Աշոտ Օհանյան

Աշոտ Օհանյան

Գրականագետ, գրաքննադատ

10 նոյեմբեր, 1934 - 18 հունիս, 1996

Ծնվել է Հայաստանի Աչաջուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1959թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1960թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Նրա աշխատությունները հիմնականում նվիրված են հայ նոր գրականության երևույթների, առանձին գրողների ստեղծագործությունների լուսաբանմանը։ Տպագրվել են նրա «Լեոյի գեղարվեստական ստեղծագործությունը» (1969թ.) և «Վրթանես Փափազյան» (1976թ.) գրքերը։ Գրել է նաև «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակի, «Հայ քննադատական մտքի պատմության» (հ.1) մի շարք գլուխներ, մասնակցել է Լեոյի երկերի 10-հատորյա հրատարակության տեքստաբանական աշխատանքներին։ 1978թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մահացել է Երևանում: