Zark Foundation

Առաքել Առաքելյան

Առաքել Առաքելյան

Բանասեր

13 հունվար, 1887 - 5 մայիս, 1980

Ծնվել է ԼՂ Խնածախ գյուղում: 1907թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1907-08թթ եղել է ուսուցիչ Իգդիրում, 1913-20թթ` Շուշիում, 1923-25թթ` Լեռնայիև Ղարաբաղի ԻՄ լուսժողկոմի տեղակալ, 1925-27թթ` լուսժողկոմ։ 1932թ. տեղափոխվել է Երևան: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խ.Աբովյանիանվան հայկական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1934թ-ից եղել է արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը: Գրել է «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» (հ.1-2, 1959-64թթ) աշխատությունը, մի շարք ուսումևասիրություններ և ձեռնարկներ` «Գրաբարի դասագիրք» (մաս 1-2, 1944-46թթ) և այլն: Գերմաներենից թարգմանել է Ֆ.էնգելսի «Բնության դիալեկտիկա» (1936թ., Հ.Հարությունյանի և Հ.Գյուլիքևխյանի հետ), իսկ ռուսերենից՝ Գ.Պլեխանովի «Իդեալիզմից դեպի մատերիալիզմ» (1931թ.) աշխատությունները: 1956թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի, 1959թ.` պրոֆեսորի կոչում: 1955թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: