Zark Foundation

Առաքել Արարատյան

Առաքել Արարատյան

Բանաստեղծ

13 սեպտեմբեր, 1808 - 3 փետրվար, 1887

Ծնվել է Թիֆլիսում։ Խաչատուր Աբովյանի հետ սովորել է Պողոս վարդապետ Ղարադաղցու մոտ, իսկ 1824-26թթ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Գրաբարով գրված առաջին բանաստեղծությունները լույս է ընծայել 1828թ. («Երախայրիք Ներսիսեան դպրոցի»)։ 1828-87թթ եղել է հայոց լեզվի ուսուցիչ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ Մանկավարժության մեջ հիմնականում առաջնորդվել է դասավանդման ու դաստիարակության հին մեթոդներով։ Պաշտպանել է գրաբարը, նրա անաղարտությունը։ Հանդես է եկել Ստեփանոս Նազարյանցի դեմ, խիստ քննադատել նրա «Հանդես նոր հայախոսության» գրքի լեզվաքերականական հայացքները («Դիմագրսո ընդդէմ սատան յարուցելոց ամենապատուական նախամայր մաքուր լեզուիս հայոց», 1858թ.)։ «Սխալանք գրոցն՝ որ կոչի Վարդապետարան կրօնի» (1858թ.) աշխատության մեջ թվարկել է Նազարյանցի աստվածաբանական սխալները, միաժամանակ ցուցաբերել բացասական վերաբերմունք հայերի ազգային-քաղաքական շարժումների նկատմամբ։ Գրել է նաև կենսագրական բնույթի երկեր։ Մահացել է Թիֆլիսում։