Zark Foundation

Առնոլդ Մարտիրոսյան

Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

29 նոյեմբեր, 1902 - 9 օգոստոս, 1976

Ծնվել է Բաքվում: 1925թ. ավարտել է տեղի թատերական տեխնիկումը: 1927թ-ից աշխատել է Բաքվի ռուսական և ադրբեջանական թատրոններում, ապա` Բաքվի Բանվորական թատրոնում` որպես բեմադրիչ: 1932-36թթ աշխատել է Լենինգրադի թատրոններում: 1938թ-ից որպես բեմադրիչ և դերասան հանդես է եկել Երևանի Պատանի հանդիսատեսի, Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական և Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում: Եղել է Կիրովականի, Արտաշատի, Ղափանի թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1938թ. մասնակցել է նաև Հայաստանի պետական ջազային նվագախմբի կազմավորման աշխատանքներին: Բեմադրություններից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս», «Արմենուհի», «Պատվի համար», Ն.Զարյանի «Փորձադաշտ», Վ.Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ» և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: