Zark Foundation

Առնոլդ Մելիքսեթյան

Առնոլդ Մելիքսեթյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1949թ. փետրվարի 6-ին, Ստեփանակերտում: 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստատեխնիկական ուսումնարանը, 1977թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը: Դասավանդում է Տող գյուղի արվեստի դպրոցում: Ղարաբաղյան շարժումից հետո սկսել է զբաղվել քանդակով: Աշխատել է փայտով, կավով: Ստեղծել է գեղանկարներ, գրաֆիկական գործեր («Ագրեսիա», «Շուշի», «Թունել», երեքն էլ՝ 1995թ.), քանդակներ («Քանդակ», 1989թ., փայտ, «Մարդը թիկունքով», 1999թ., շամոտ, «Հաղթանակ», 2000թ., գիպս, և այլն): Մասնակցել է ցուցահանդեսների Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Տալլինում և նախկին ԽՍՀՄ այլ քաղաքներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ստեփանակերտում (1986թ.), Երևանում (1993թ.): Գործերից պահվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: