Ծնվել է 1987թ. մարտի 28-ին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Ինքնության, բնապատկերի և հուշերի թեմաները նրա ստեղծագործական աշխարհի սիրտն են: Նրա աշխատանքները որոշ չափով իրենց վրա կրում են Ատոմ Էգոյանի, Ջոն Կասավետիսի, Ջեյմս Գրեյի և Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերի ազդեցությունը: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ» և այլն: Հեղինակել է նաև «Անջրդի ուղիներ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմություններից: 2017թ. նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որը դիմանկարների շարք է Լեռնային Ղարաբաղից և 2018թ. ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ու արժանացել մրցանակի: