Zark Foundation

Ասատուր Կախոյան

Ասատուր Կախոյան

Լրագրող, պետական գործիչ

17 փետրվար, 1874 - 29 դեկտեմբեր, 1937

Ծնվել է ՀՀ Հաղպատ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Կուսակցական ծածկանունը եղել է Բանվոր Խեչո: Վաղ շրջանից մտել է հեղափոխական շարժման մեջ, գործել Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Հայաստանում: Եղել է 1898թ. Թիֆլիսում կազմակերպված հայ բանվորների առաջին մարքսիստական խմբի անդամ: 1900թ. սկզբներին նրա, Հ.Փիլոսյանի, Գ.Կուզիկյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «Բանվոր» ձեռագիր թերթը: Աշխատակցել է «Բանվորի ձայնը», «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» բոլշևիկյան թերթերին: Եղել է ՌԱԳԲԿ 5-րդ (Լոնդոնյան) համագումարի պատգամավոր (վճռական ձայնի իրավունքով): Մասնակցել է Անդրկովկասում բոլշևիկյան կազմակերպությունների ստեղծմանը, ռեակցիայից հետո, հեղափոխության վերելքի տարիներին՝ այդ կազմակերպությունների վերականգնմանը: 1920թ. եղել է Լոռի-Փամբակի Հեղկոմի նախագահը: Հայաստանում սովետական իշխանության հաղթանակից հետո ընտրվել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) Հեղկոմի անդամ: 1923-26թթ եղել է Վրաստանի կաշեգործների արհմիության նախագահը, 1926թ.՝ Հայաստանի կաշվի տրեստի կառավարիչը, 1927թ.՝ կաշվի միավորման Անդրկովկասյան բաժանմունքի կառավարչի տեղակալը: Բազմիցս ընտրվել է Անդրերկրկոմի, Հայաստանի և Վրաստանի Կենտգործկոմների անդամ: Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում և գնդակահարվել, 1955թ. (հետմահու) արդարացվել։