Zark Foundation

Ասատուր Քալաշյան

Ասատուր Քալաշյան

Պարուսույց, բեմադրիչ

Ծնվել է 1991թ. օգոստոսի 2-ին, Երևանում: 1998-2006թթ սովորել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցում, 2006-10թթ՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում որպես որակի փորձագետ: 1995-2005թթ զուգահեռ սովորել է Երևանի Հ.Շամամյանի անվան «Բարեկամություն» համույթում: 2008-14թթ դասավանդել է նույն համույթում՝ որպես պարուսույց: 2000-03թթ սովորել է Հայաստանի պարի պետական անսամբլին կից ստուդիայում, 2004-08թթ՝ «Բարեկամություն» պետական համույթին կից ստուդիայում: 2015թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարային ռեժիսուրա բաժինը, 2021թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մագիստրատուրան: 2008-11թթ հանդես է եկել «Բարեկամություն» պետական անսամբլում՝ որպես արտիստ, 2010-12թթ՝ Հայաստանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնում՝ որպես բալետմայստեր: 2009թ. եղել է «Ինտեր Դանս» պարային համույթի համահիմնադիր և մինչև 2016թ.՝ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը: 2014թ. հիմնել է «Քալաշյան» պարային դպրոցը, որտեղ հանդես է գալիս որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր: 2017-19թթ աշխատել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում որպես պարային դասաժամի դասախոս: Հեղինակել է շուրջ 100 պարային բեմադրություններ: 2011թ. Հայաստանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնում բեմադրել է «Մաուգլի» մյուզիքլը: 2014թ. Հայաստանում Եվրոպայի շախմատի օլիմպիական խաղերի բացմանը բեմադրել է «32-ը 64-ում» մյուզիքլի պարային մասը, իսկ 2017թ.՝ Լ.Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնի բացման «Սարաբանդա» ներկայացումը: Երկար տարիներ որպես պարային մասի ղեկավար գործունեություն է ծավալել նաև պետական մասսայական միջոցառումներում, այդ թվում՝ Էրեբունի-Երևան տոնակատարություն (2013-14թթ), ՀՀ անկախության տոն (2013-15թթ), Համահայկական 7-րդ խաղեր (ԼՂ, 2019թ.) և այլն: 2014թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: