Zark Foundation

Աստղիկ Երամյան

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

22 նոյեմբեր, 1897 - 6 օգոստոս, 1979

Աստղիկ Ազնավուրյան
Ծնվել է Վրաստանի Աբասթուման ավանում: Եղել է դերասանուհի Արուս Ազնավուրյանի քույրը, դերասան Լևոն Երամյանի կինը, երգիչ, դերասան Շառլ Ազնավուրի հորաքույրը: 1915թ-ից աշխատել Է Թիֆլիսի Զուբալովի անվան ժողովրդական տան և Արտիստական ընկերության թատրոններում։ Հանդես է եկել նաև օպերետներում։ 1924-49թթ խաղացել է Բաքվի հայկական, 1950-62թթ՝ Լենինականի դրամատիկական (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) թատրոններում: Կերտել է հիմնականում բնութագրական և դրամատիկական դերեր: Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), «Քանդած օջախ» (Սալոմե), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Գալչիխա), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Միրանդոլինա), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Աննա), Զաբարլու «Սևիլ» (Դիլբար), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Անույշ) և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինականում (այժմ՝ Գյումրի):