Zark Foundation

Աստղիկ Ոսկերչյան

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Ծնվել է 1947թ. փետրվարի 24-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1967թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1973թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974թ. մասնակցել է Մոսկվա-Ռիգա կիրառական արվեստի միջազգային սիմպոզումին նվիրված ցուցահանդեսին: Այդ թվականից սկսած մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների: 1979թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հեղինակել է գունային հագեցվածությամբ, թարմ արտահայտչաձևերով հատկանշվող գոբելեններ՝ «Ղողանջ» (1978թ., Սարդարապատի ազգագրական թանգարան), «Շախմատ» (1979թ., ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ), «Գինի» Երևանի (1983թ., «Էրեբունի» հյուրանոց), «Դեպի լույս» (1983թ., ՀՀ Աժ), «Պահապան հրեշտակը» (1990թ.), «Կարոտ» (2002թ.) և այլն: