Zark Foundation

Աստղիկ Սնեցունց

Աստղիկ Սնեցունց

Քանոնահար

Ծնվել է 1991թ. սեպտեմբերի 1-ին, ՀՀ Կապան քաղաքում: Քանոն նվագել սովորել է Սիսիանի երաժշտական դպրոցում, Անահիտ Խաչատրյանի մասնագիտացված դասարանում։ Այնուհետև սովորել է Կապանի արվեստի պետական քոլեջում՝ Անահիտ Բաղդասարյանի ղեկավարությամբ: 2010-14թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի մասնագիտացված դասարանում: 2016թ. ավարտել է նաև նույն բաժնի մագիստրատուրան: Մասնակցել է մի շարք մրցույթների և փառատոների՝ արժանանալով մրցանակների, դափնեկրի կոչման և Մեծ մրցանակի։ Համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր մարզերում, Հնդկաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Թուրքմենստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ռումինիայում, Լատվիայում, Նորվեգիայում, Չեխիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մենահամերգներով հանդես է եկել Կապանում, Չարենցավանում, Երևանում և Բելգիայում։ Երևանի կոնսերվատորիայում պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարելագործել է կատարողականությունը և տեխնիկական վարպետությունը: Նվագացանկում ընդգրկված են հայ և օտարազգի կոմպոզիտորների, հոգևոր, աշուղական, ժողովրդական, արևելյան և ջազային ստեղծագործություններ։ 2011-19թթ եղել է «Նարեկացի» ժողովրդական նվագարանների քանոնահարը: 2013-16թթ աշխատել է Հայ ավանդական երաժշտության անսամբլում որպես տավղահար: 2014թ-ից Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի քանոնահարն է: 2016թ-ից աշխատում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում որպես քանոնահար: Նույն թվականից հանդիսանում է «Օշական» կվարտետի քանոնահարը: 2017թ-ից համատեղության կարգով աշխատում է Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում որպես քանոնի ուսուցչուհի: 2018թ-ից նաև Արսեն Պետրոսյանի քառյակի քանոնահարն է: 2016թ. թողարկել է առաջին «Ներշնչանք» ձայնասկավառակը: