Zark Foundation

Աստվածատուր Կոստանդնուպոլսեցի

Աստվածատուր Կոստանդնուպոլսեցի

Տպագրիչ

17-րդ դար - 1748

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Տպագրական գործունեությունն սկսել է 1699թ., Կ.Պոլսում։ Հրատարակել է կրոնական և աշխարհիկ մոտ 60 անուն գիրք, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (1701-02թթ), Սիմեոն Ջուղայեցու «Տրամաբանութիւն» (1728թ.), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» (1729թ.), Դավիթ Անհաղթի «Գիրք Սահմանաց» (1731թ.), նաև այբբենարաններ, շարակնոցներ, տաղարաններ, օրացույցներ, ճաշոց և այլն։ Նրա հրատարակություններն ունեն տպագրական բարձր արվեստ և գեղարվեստական լավ ձևավորում։ Նրա տպարանում աշխատել են բանաստեղծ Բաղդասար Դպիրը (սրբագրիչ) և տպագրիչի որդին՝ Հովհաննեսը, որը հոր մահից հետո՝ 1748-76թթ եղել է տպարանապետը։ Ապա տպարանն անցել է Արապյան տպագրիչների ընտանիքին։ Մահացել է Կոստանդնուպոլսում: