Zark Foundation

Ավագ Մարգարյան

Ավագ Մարգարյան

Բլուլահար

Ծնվել է 1984թ. հունվարի 1-ին, Երևանում: 1995թ-ից հաճախել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի շվիի դասարան: 1999-2004թթ նվագել է «Ակունք» ազգագրական խմբում: 2000-07թթ հաճախել է բլուլի դասերի Նորայր Քարտաշյանի մոտ: 2001-06թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2003թ-ից նվագել է «Արմադամ», 2006թ-ից` «Արտ Վոիսիս», 2008թ-ից` «Ռիփրայզ» խմբերում: 2009թ. «Արտ Վոիսիս» խմբի հետ մասնակցել է Ռումինիայում տեղի ունեցող «Եվրոպա Ֆեսթ» մրցույթին և արժանացել Գրան Պրի մրցանակի: Համագործակցել է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Ինգա և Անուշ Արշակյաններ, Ռազմիկ Ամյան, Ալլա Լևոնյան, Շուշան Պետրոսյան, Գոհար Հովհաննիսյան, նաև` Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ: Համերգային հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Որպես բլուլահար ներկայացել է «Արմադամ», «Արտ Վոիսիս», «Ռիփրայզ» և այլ խմբերի ու երգիչ-երգչուհիների ձայնասկավառակներում: