Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի կոնսերվատորիայում, եղել նրա առաջին հայ շրջանավարտը։ Վերադառնալով ծննդավայր՝ որպես երաժշտության ուսուցիչ աշխատել է հայկական դպրոցներում։ Գրել կամ մշակել է դպրոցական և այլ բնույթի երգեր, ինչպես՝ «Գութանի երգը», «Ծափծափ», «Ճարտար տղան», «Սայլվորը», «Կալը», «Գառնուկը» և այլն։ Մահացել է Կոստանդնուպոլսում: