Ծնվել է 1993թ. հունվարի 11-ին, Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է թիվ 78, 148 այնուհետև 197 միջնակարգ դպրոցներում: 2007թ․ ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ: 2005թ-ից սկսել է նվագել դհոլ։ 2006թ․ սովորել է «Վահագն» դհոլահարների անսամբլում։ 2011-13թթ ծառայել է հայկական բանակում որպես երաժիշտ: 2013թ-ից աշխատում է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում որպես դհոլի դասատու: 2014թ-ից նվագել է Հովիկ Սահակյանի ստեղծած «Ջնար» հայկական ավանդական երաժշտության անսամբլում: Համերգներով հանդես են եկել Թուրքմենստանում, Չինաստանում և Հնդկաստանում։ 2014թ-ից նվագել է Նորայր Քարտաշյանի ստեղծած «Վան» նախագծում, որի հետ համերգով հանդես է եկել Վան քաղաքում։ 2018թ-ից աշխատում է Գուսանական և ժողովրդական երգի անսամբլում որպես դհոլահար։ Նույն թվականից նվագում է Արսեն Պետրոսյան քառյակում, որի հետ համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում` Լիբանան, Ուզբեկստան, Հնդկաստան, Ռուսաստան, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա։ 2022թ-ից աշխատում է Երևանի Ա․Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, 2023թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես երաժիշտ, 2024թ-ից՝ Երևանի Հ․Դանիելյանի անվան արվեստի դպրոցում: Դարձել է միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, արժանացել է պատվոգրերի։