Zark Foundation

Ավետիս

Ավետիս

Մանրանկարիչ

Անհայտ - 1381

Եղել է 14-րդ դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ, գրիչ և կազմող։ Ապրել և ստեղծագործել է Սուրխաթում (այժմ՝ Ղրիմ)։ Նրա ընտանիքը Ղրիմ է գաղթել Բաբերդից 14-րդ դարի 40-ական թվականներին։ Գրչության արվեստը սովորել է հորից՝ Նատերից։ Գրիչներ են եղել նաև եղբայրները՝ Գրիգորը և Ստեփանոսը։ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են նրա ընդօրինակած և պատկերազարդած 1344թ., 1346թ., 1347թ., 1348թ. Ավետարանները, 1364թ., 1371թ. ճաշոցները և 1355թ. ընդօրինակած ժողովածուն։ Նրա ձեռագրերից կան նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Վիեննայի Մխիթարյան մատենադարանում և Թբիլիսիում՝ ԳԱ Կեկելիձեի անվան հին ձեռագրերի ինստիտուտում: Նկարչի արվեստին հատկանշական է բուն Հայաստանի և կիլիկյան գեղանկարչության ավանդույթների զուգորդումը, սակայն նա ավելի հակված է կապույտ խորքով նկարների մոնումենտալ լուծմանը, շեշտված ուրվագծերին, ցայտուն արտահայտված արևելյան դեմքերով ֆիգուրների պատկերմանը, որ հատուկ են բուն Հայաստանի արվեստին։