Zark Foundation

Ավետիք Լուկաչ

Ավետիք Լուկաչ

Պատմաբան, հայագետ

18 հոկտեմբեր, 1847 - 16 ապրիլ, 1909

Ղուկաս Ավետիքյան
Ծնվել է Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (այժմ՝ Դումբըրվեն, Ռումինիա)։ 1870-77թթ ուսուցչություն է արել տեղի հայկական դպրոցում, իսկ մինչև 1891թ. եղել է նախակրթարանի տնօրենը։ 1878թ. ընտրվել է Եղիսաբեթուպոլսի հայոց ժողովրդապետ։ Նույն քաղաքում հիմնել է արվեստների վարժարանը։ Նրա գրչին են պատկանում հունգարերեն լեզվով գրած հայագիտական տասը աշխատություններ, գլխավորներն են՝ «Հայոց պատմությունը» (1877թ.), «Հայ գիտական ակադեմիա» (1883թ.), «Առանձնաշնորհյալ Եղիսաբեթուպոլիս քաղաքի իրավունքներն ու պարտավորաթյունները» (1891թ.), «Եղիսաբեթապոլսի մենագրությունը» (1896թ.), «Քրիստոնեության մուտքը Հայոց մոտ» (1904թ.), «Հովհաննես Ոսկեբերանի ներբողյանը ս. Գրիգոր Լուսավորչին» (1905թ.)։ Հեղինակել է տարբեր հանդեսներում և հատկապես Գեռլա հայաքաղաքում տպագրվող հունգարերեն «Արմենիա» ամսագրում հրապարակված բազմաթիվ հոդվածներ։ Հասարակական աշխատանքի համար արժանացել է ասպետական կարգի շքանշանի։ Մահացել է Եղիսաբեթուպոլսում։ Բուդապեշտի փողոցներից մեկը կրում է Ավետիք (Ավետիքյան) գերդաստանի անունը։