Zark Foundation

Ավետիք Ղուրբանյան

Ավետիք Ղուրբանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

10 սեպտեմբեր, 1899 - 7 դեկտեմբեր, 1938

Ծնվել է Ախալցխայում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1918թ. աշխատել է «Շարժում» թերթի խմբագրակազմում: 1922թ. եղել է Վրաստանի պրոլետգրողների ասոցացիայի անդամ։ Եղել է Վլադիմիր Մայակովսկու առաջին հայ թարգմանիչը։ 1926թ. Ամո Խարազյանը Թիֆլիսում, Ռուսթավելու անվան թատրոնում, բեմադրել է նրա «Արմյանսկի բազար» պիեսը։ 1933թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Հայաստանի մշակույթի և պատմության ու գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ուսումնասիրել է Նահապետ Քուչակի, Ֆրիկի, Գրիգորիս Աղթամարցու, Սայաթ-Նովայի գործերը և մենագրություններ գրել նրանց մասին։ Զբաղվել է նաև Խաչատուր Աբովյանի ժառանգությամբ։ 1926թ. Թիֆլիսում հրատարակվել է նրա «Ուղեկցի երգեր» բանաստեղծությունների ժողովածուն: Ռուսերենից թարգմանել է Վ.Մայակովսկու «Բայց և այնպես» երկը։ Մահացել է Երևանում: