Ավետ Ոսկանյան
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Սիրան Ալավերդյանի ամուսինը: Մինչ 5-րդ դասարանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Առևտրական աշխարհում ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում: 1918թ. մեկնել է Բաքու և ընդունվել Հովհաննես Աբելյանիթատերախումբ: Առաջին դերը Ոսկանն էր՝ Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսում: 1919-21թթ խաղացել է Թիֆլիսի հայկական դրամատիկական թատերախմբում, Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր) Ամո Խարազյանի և այլ շրջիկ թատերախմբերում: 1922թ. հաստատվել է Երևանի նորաստեղծ Առաջին պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): Նրա խաղացանկն ընդգրկել է հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: Ժամանակի հայ թատրոնում լինելով Գաբրիել Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից` նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով: Մոնումենտալ կերպարևեր ստեղծելու հզոր տաղանդով, մշակված վարպետությամբ, ստեղծագործական ինքնատիպ խառնվածքով և սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներով մարմնավորված մեծաթիվ բարձրարվեստ կերպարներով դերասանը առանձին տեղ է գրավում հայ թատրոնի պատմության մեջ: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Սաքո), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Քանդած օջախ» (Փարսիղ), «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Պ.Պռոշյանի «Հացի խնդիր» (Միկիտան Սաքո), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Շպրիխ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), «Քաոս» (Մարութխանյան), Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Պանտալոնե), Մոլիերի «Տարտյուֆ» (Օրգոն), Մ.Գորկու «Դոստիգաևը և ուրիշները» (Դոստիգաև), Վ.Փափազյանի «Ժայռ» (Մատվեյ Եգորիչ), Ն.Զարյանի «Փորձադաշտ» (Բալաբեկ), Տրենյովի «Լյուբով Յարովայա» (Շվաևդյա), Կիրշոնի «Ռելսերը զրնգում են» (Նովիկով), Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Բերեսետ), Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (զինվոր Շադրին), Մուրացանի «Գևորգ Սարզպետունի» (Սևադա), Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով» (Կուտուզով), Ռ.Սիմոևովի «Ռուս մարդիկ» (Գլոբա), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Ռոբիևզոն), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Եպիխոդով) և այլն: Վերջին դերակատարումը թատրոնում ծերունի Անտոնիոն էր` Է.դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» պիեսում: Նկարահանվել է հայկական մի շարք ֆիլմերում` «Նամուս» (1925թ.), «Գիքոր» (1934թ.), «Պեպո» (1935թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Դավիթ Բեկ» (1944թ.), «Պատվի համար» (1956թ.), «Սայաթ-Նովա» (1960թ.), «Մորգանի խնամին» (1970թ.) և այլն: 1941թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով և այլ շքանշաններով: 1938թ. արժանացել է Հայաստանի, 1962թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: