Zark Foundation

Արամ Ասատրյան

Արամ Ասատրյան

Երգիչ

3 մարտ, 1953 - 7 նոյեմբեր, 2006

Ծնվել է Էջմիածնում: Մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից: 1985թ. Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը: Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ է ունեցել ղարաբաղյան պատերազմի մասնակիցների համար: Ավելի քան 100 համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ հայ համայնքներում, հանդես է եկել Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում: Հեղինակել է ավելի քան 500 երգ: 1990-ական թվականների սկզբից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է երգել: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի: Տարբեր տարիների թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ՝ «Մեր Հայրենիք» (1990թ.), «Անկախ Հայաստան» (1992թ.), «Նայիր աշխարհին» (1994թ.), «Ազատ Հայաստան» (1995թ.), «Հայ ես դու» (1996թ.), «Ետ դարձեք տարիներ» (1999թ.), «Ասեմ, թե չասեմ» (2001թ.), «Տարիներ, տարիներ» (2001թ.), «Լուսավոր աշխարհ եկար» (2003թ.), «Սիրո պատմություն» (2004թ.), «Անունդ» (2005թ.), «Իմ որդիները՝ Արամ, Արտաշ, Տիգրան» (2006թ.) և այլն: Նկարահանվել է «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.) ֆիլմերում: 2003թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գուսան» կոչման: Մահացել է Օշականում: 2013թ. Էջմիածնում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը, որտեղ ցուցադրված են երգչի բոլոր մրցանակները, պատվոգրերը և պատկանող բոլոր իրերը: