Zark Foundation

Արամ Ավետիսյան

Արամ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

6 հունվար, 1925 -

Ծնվել է Բաքվում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1954-66թթ եղել է ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող։ Նկարչի գրաֆիկական աշխատանքներում նոր հնչողությամբ են արտահայտված հայկական մանրանկարչության ավանդույթները։ Ստեղծել է աստվածաշնչյան, Հայոց ցեղասպանության (1915թ.), Երկրորդ համաշխարհային պատերազմի, Սումգայիթի հայկական կոտորածի (1988թ.), Սպիտակի ավերիչ երկրաշարժի (1988թ.) թեմաներով գեղանկարներ։ Հեղինակել է «Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը» (1971թ.) մենագրությունը: Աշխատանքներից են՝ «Համակենտրոնացման ճամբար», «Փշալարերի ետևում», «Կախաղան» (1974-85թթ), «Ստեփանավան. տարվա եղանակները» (1984-88թթ), «Մեծ Եղեռնը», «Դեր Զոր», «Ողբ», «Հիշողության լույսը» (1985-93թթ), «Բիբլիական Արարատ» (1990թ.), «Օրհներգություն ծիածանին» (1993թ.), «Սինա լեռան ճառագայթումը» (1993թ.), «Սումգայիթ» (1989թ.), «Սպիտակ-88» (1989թ.), «Փրկիր հոգիները նրանց» (1989թ.), «Հուշեր՝ մահվան ճամբարի զոհերը» (նկարաշար, 1993-94թթ) և այլն։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: