Zark Foundation

Արամ Բարլեզիզյան

Արամ Բարլեզիզյան

Լեզվաբան

1 հոկտեմբեր, 1937 - 6 մարտ, 2022

Ծնվել է Կահիրեում: 1947թ. տեղափոխվել է Հայաստան: 1955-60թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանական լեզուների բաժնում: 1961-62թթ աշխատել է Հայաստանի կինոաշխատողների միությունում, 1962-64թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի ամբիոնում, որտեղ 1964-78թթ դասավանդել է: 1978-85թթ եղել է ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետի դեկանը, 1984-2005թթ՝ Ֆրանսերենի ամբիոնի վարիչը, 1985-93թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը (1993թ-ից՝ պրոֆեսոր): 2013թ-ից եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական լեզուների ամբիոնի պրոֆեսոր: 1996թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հեղինակել է շուրջ 75 աշխատություններ, այդ թվում՝ մենագրություններ, բառարաններ, հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ: 2005թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2006թ.՝ Ֆրանսիական «Ակադեմիական դափնիներ» շքանշանի, 2014թ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալի: Մահացել է Երևանում: