Zark Foundation

Արամ Գրիգորյան

Արամ Գրիգորյան

Արձակագիր, գրականագետ

3 հունվար, 1914 - 26 դեկտեմբեր, 2004

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ 1941թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրականության բարձրագույն դասընթացները։ Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մինչև 1970թ. աշխատել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Շիրվանզադեի ռեալիզմը» (Երևան, 1960թ.), «Սոցիալիստական ռեալիզմի ակունքների մոտ» (Երևան, 1963թ.) գրքերը։ Հրատարակվել են նաև նրա «Արևի ուժը» 1939թ., «Կյանքի ճանապարհը» (նովելներ, լեգենդներ, 1946թ.), «Շիրվանզադեի ռեալիզմը. Մանրամասներ դրամատուրգիայի վարպետության հատկություններից» (1960թ.), «Ջահակիր արտիստը՝ Օվի Սևումյան» (1984թ.), «Պատումներ Շիրազի կյանքից» (1987թ.) և այլ աշխատություններ: Մահացել է Մոսկվայում: