Zark Foundation

Արամ Դանիելյան

Արամ Դանիելյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1984թ. հունիսի 12–ին, ՀՀ Կապան քաղաքում: Գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի որդին է: 1998թ. ավարտել է Կապանի արվեստի դպրոցի գեղանկարի բաժինը, 2006թ.՝ Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարի բաժինը, 2017թ.՝ Երևանի «Հայբուսակ» համալսարանի դիզայնի բաժինը, 2019թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը: 1995թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում (Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Նորվեգիա, Լոս Անջելես, Փարիզ, Բարսելոնա, Գուստավիա, Մարսել, Ամստերդամ և այլուր): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (2000թ., 2015թ.), Նիժնի Նովգորոդում (2009թ., 2010թ.): 2006թ-ից անդամակցում է ՌԴ միջազգային ֆեդերացիայի նկարիչների միությանը, 2016թ-ից՝ Հայաստանի նկարիչների միությանը, 2017թ-ից՝ Էստոնիայի կարիչների միջազգային միությանը: 2010թ․ ընդգրկվել է Արվեստի միջազգային ռեյտինգի շարքում: 2014թ․ հիմնադրել է «Դանիելյան» արվեստի կենտրոնը, որի ղեկավարն է: 2017թ․ արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալի: