Ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում: 1939թ. ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան: Եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: 1939թ. մասնակցել է Մոսկվայում հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակին: 1944թ-ից դասավանդել է Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտում: 1938թ. Մոսկվայում դարձել է համամիութենական մրցույթի դափնեկիր և արժանացել 2-րդ մրցանակին: 1955-57թթ Չինաստանում պատրաստել է միջազգային մրցույթների 6 դափնեկիր: Մահացել է Մոսկվայում: