Zark Foundation

Արամ Կոջոյան

Արամ Կոջոյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

4 հունվար, 1889 - 31 օգոստոս, 1964

Ծնվել է Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում: Եղել է գեղանկարիչ Հակոբ Կոջոյանի եղբայրը: 1930թ. ավարտել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիան։ 1928թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ 1945թ-ից զբաղվել է մանկավարժությամբ։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Հեղինակել է Ակակի Ծերեթելու, Շոթա Ռուսթավելու, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Մկրտիչ Արմենի և այլ հայտնի մտավորականների դիմանկարներ: Հեղինակել է գրքերի նկարազարդումներ` Հայկական ժողովրդական ստեղծագործություն «Քնարերգություն և վիպերգություն» գրքի ռուսական հրատարակչության շապկանկարը, Հովհաննես Թումանյանի «Ընտիր երկեր» գրքի ռուսական հրատարակության «Անուշ»-ի գլխազարդը, շմուց տիտուլը, վերջնանկարը և այլն: Մահացել է Թբիլիսիում: