Zark Foundation

Արամ Պապայան

Արամ Պապայան

Դրամատուրգ, լրագրող

9 մարտ, 1918 - 28 օգոստոս, 1945

Ծնվել է Վրաստանի Փոթի քաղաքում։ Սովորել է Նովոռոսիյսկի 9-ամյա հայկական դպրոցում: 1937թ. ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում, «Կոմսոմոլեց» թերթի խմբագրությունում։ 1941-43թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է «Զաշչիտնիկ օտեչեստվա» զինվորական թերթի խմբագրի տեղակալը։ 1943-45թթ աշխատել է Երևանի զինկոմիսարիատում, 1945թ.՝ «Կոմունիստ» թերթում։ Հորեղբոր՝ Աշոտ Պապայանի հետ գրել է «Մեծ հարսանիք» (բեմադրվել է 1944թ., Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում), «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալներ» պիեսները։ Մահացել է Երևանում: