Zark Foundation

Արամ Ֆիդանյան

Արամ Ֆիդանյան

Գեղանկարիչ

24 ապրիլ, 1919 - 27 նոյեմբեր, 1948

Ծնվել է Հայաստանի Ղոնաղրան (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Շիրակ) գյուղում: 1939թ. ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1945թ-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ստեղծագործել է բնանկարի, դիմանկարի ժանրերում, ունի տարբեր ներկայացումների համար ստեղծված էսքիզներ։ Ստեղծագործություններից են՝ «Անձրևային երեկո», «Գետակ», «Գարուն», »Օպերայի շենքը», «Նարդի խաղացողները», «Անտառում» և այլն, դիմանկարներից են՝ «Ա.Ամատունի», «Ցոլակ Ամերիկյան», «Եղբոր դիմանկարը» (1939թ.), «Քրոջ դիմանկարը» (1939թ.) և այլն: Մահացել է Երևանում: