Արամ Սարգսյան
Ծնվել է 1984թ. ապրիլի 5-ին, Երևանում: Դեռ մանկուց ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում: 2001թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 2001-06թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում: 2004-06թթ խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում, նախ` Հայաստանի միջբուհական, հետո` Մոսկվայում, «Արարատ» հայկական թիմում: 2006-10թթ եղել է «32 ատամ» հումորային հեռուստանախագծի անդամ: 2007թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ մասնակցել է «Երկու աստղ» հեռուստանախագծին և դարձել հաղթող: 2013թ. երգչուհի Շպռոտի հետ ձայնագրել է «Positive» երգը, նկարահանել տեսահոլովակ, որը դարձել է հիթ: 2009թ. «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «10-ի ուժը» և «Հայսուպերսթար» հաղորդաշարերը: 2010թ. «Արմենիա» հեռուստատեսությամբ վարել է «Բարի լույս հայեր» առավոտյան ծրագիրը: 2010թ. կրկին վերադարձել է «Շանթ» հեռուստաընկերություն և եղել է «Իքս ֆակտոր», «Իմ անունն է» նախագծերի հաղորդավարը: 2011թ. ճանաչվել է «Տարվա գովազդային դեմք»: 2010-15թթ հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վիտամին» ակումբի անդամ: 2011-12թթ վարել է «Հայսուպերսթար» նախագիծը: Հանդես է եկել բազմաթիվ ակումբային մենահամերգներով: 2013թ-ից թողարկել է սինգլենր՝ «Shine» (2013թ.), «If I Tried» (2013թ.), «Just Go On» (2013թ.), «Not Alone» (2014թ.), «Help» (2014թ.), «Magic» (2014թ.), «You're My Sunshine» (2015թ.) և այլն: 2014թ. Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում «Not Alone» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Համերգներով և այլ նախագծերով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում: 2018թ-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Լավ երեկո» ժամանցային հաղորդումը: