Zark Foundation

Արայիկ Գևորգյան

Արայիկ Գևորգյան

Պարուսույց

Ծնվել է 1969թ. նոյեմբերի 27-ին, Վանաձորում: 1977-87թթ սովորել է Կիրովականի Վ.Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում: 1987-89թթ ծառայել է խորհրդային բանակում: 1995թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավունքի բաժինը, 2009թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը: 1986-87թթ աշխատել է Քիմիագործների մշակույթի պալատում որպես պարուսույց, 1992թ.՝ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլում որպես բարձր կարգի արտիստ, 1997-98թթ՝ Վանաձորի կայազորի սպայի տանը որպես պետի տեղակալ կուլտ-մասսայական միջոցառումների գծով: 2001թ. նշանակվել է «Հորովել» անսամբլի փորձավար-բալետմայստեր: 2003-06թթ եղել է «Գայաննա» մշակութային կենտրոնի «Տորնադո» համույթի գեղարվեստական ղեկավարը և կենտրոնի կազմակերպած «Բարեկամության կամարներ» միջմարզային փառատոնի խորհրդատու: 2005թ. ստեղծել և ղեկավարում է «Հորովել» երգի-պարի անսամբլի պարային դպրոց-ստուդիան: 2006թ. նշանակվել է «Հորովել» անսամբլի գլխավոր բալետմայստեր: 2009թ. Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում հիմնել է ժողովրդական պարի բաժինը: 2009թ-ից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում, ղեկավարում պարի ռեժիսուրայի կուրսը: 2009-11թթ եղել է Թեհրանի «Կարապ» համույթի գեղարվեստական ղեկավարը: 2010թ. որպես պարուսույց-բեմադրիչ հանդես է եկել Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Կատարած բեմադրություններից են՝ «Հուշեր», «Աղբյուրի մոտ», «Իշխանապար», «Ժամանակների խաչմերուկ», «Ձայն մարդկային», «Ալխո» ներկայացման պարեր, «Ռոմեո և Ջուլիետ», «Արքա Լիր», «Փախիր կնոջիցդ» և այլն: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, Լոռու մարզպետի, Վանաձորի քաղաքապետի, Հայաստանի ազգային պարարվեստի միության շնորհակալագրերի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: