Zark Foundation

Արարատ Ղարիբյան

Արարատ Ղարիբյան

Գեղանկարիչ

23 մայիս, 1903 - 23 հունիս, 1952

Ծնվել է Հայաստանի Աղբաշ (այժմ` ՀՀ Արարատի մարզի Արևշատ) գյուղում: 1923-29թթ սովորել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստատեխնիկական ինստիտուտում (Վխուտեին)` Պ.Ա.Շիլինգովսկու արվեստանոցում։ Աշխատել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է դիմանկարներ, հին ու նոր Երևանը պատկերող բնանկարներ, ձևավորել գրքեր։ Աշխատանքներից են` «Աղբաշեցու դիմանկարը» (փայտագրություն, 1928թ.), «Վահրամ Փափազյանը Օթելլոյի դերում» (փափուկ լաք, 1939թ.), «Հին Երևան» (ինքնավիմագրություն), «Օպերայի և բալետի թատրոնի շենքը Երևանում» (տուշ, 1952թ.), Նաիրի Զարյանի«Ռուշանի քարափը» գրքի շապկանկարը (գուաշ, 1931թ.)։ 1947-52թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1933թ., 1940թ., 1955թ. հետմահու)։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Մոսկվայում: