Zark Foundation

Արաքսյա Վարդերեսյան

Արաքսյա Վարդերեսյան

Երգչուհի

Ծնվել է 1951թ. հուլիսի 20-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը: Զուգահեռ երգել է «Սերպանտին» էստրադային նվագախմբում: 1976թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, որտեղ շարունակել է ուսումը «USC» համալսարանի դաշնամուրային բաժնում: 1980-ական թվականներից սկսել է հյուախաղերով հանդես գալ աշխարհի բազմաթիվ երկրներում` հայերեն և անգլերեն երգացանկով: 1988թ. Լենինականի (այժմ՝ Գյումրի) երկրաշարժի և ղարաբաղյան պատերազմի ընթացքում ընդգրկվել է ազգային գործունեությամբ` տալով բարեգործական համերգների մի ամբողջ շարք` հասույթը նվիրելով որբերին: Եղել է նաև պատերազմի դաշտոում` օգնելով զինվորներին: 2002թ-ից Լոս Անջելեսի հայկական հեռուստաալիքով վարել է «Թոք շոու» հաղորդումը: 2007թ. ԱՄՆ-ի հայկական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ երգի առաջին Դիվա» մրցանակին, իսկ 2009թ. նրա մանկական երաժշտական ալբոմը արժանացել է «Լավագույն մանկական ալբոմ» մրցանակին: Թողարկել է «Հայաստան իմ» (1994թ.), «Թե աշխարհում սեր չլիներ» (2012թ.) և այլ ձայնասկավառակներ: