Արաքսյա Ավետիսյան
Ծնվել է ՀՀ Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1923թ. ավարտել է Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց ուսումնարանը, 1930թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1933թ.` Մոսկվայի կոմունիստական ժուռնալիստիկայի ինստիտուտը։ 1926թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Պատմվածքներ» խորագրով: 35 տարի աշխատել է մամուլի բնագավառում։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1934-37թթ՝ «Հոկտեմբերիկ» մանկական անսագրի խմբագիրը, 1939-42թթ` «Գրական թերթ»-ի խմբագրի տեղակալը, 1942-45թթ` Երևանի ռադիոկոմիտեի գրական բաժնի գլխավոր խմբագիրը։ 1954թ. և 1965թ. հրատարակվել են գրողի ժողովածուները՝ «Երկեր» խորագրով: Գրել է նաև մաևուկների համար՝ «Զվարթ ձայներ» (1951թ.), «Բիբի» (1956թ.), «Պատանիներ» (1960թ.) և այլն: Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն և ադրբեջաներեն: 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: